ԻՄ ԱՇԽԱՐՀԸ
ZARBABYAN Éditions – Ինտերիերի ճարտարապետության եւ օբյեկտների ընտրողական ձեւավորման ստուդիա է՝ նվիրված նրբագեղ ապրելակերպին։
Եթե ճարտարապետությունը սահմանում է տարածքի արտաքին պատյանը, ես ձեւավորում եմ դրա ներքին բանականությունն ո կառուցվածքը։
Որպես The Jewelry Editor-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր (@thejewelryeditor), որի հետեւում է միջազգային հավաքորդների եւ գիտակների լսարան, ես ձեւավորել եմ իմ մասնագիտական ուղին ավելի քան երկո տասնամյակ՝ շվեյցարական բարձր շքեղության ինդուստրիայում եւ դիզայնի աշխարհում։
Որպես ZARBABYAN Éditions-ի հիմնադիր, ես ինտերիերները ստեղծում եմ այնպես, ինչպես ստեղծում եմ զարդեր՝ կառուցվածքի, ճշգրտության եւ գույնի նրբագեղ կիրառման միջոցով։
Իմ աշխատանքը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ճարտարապետությունը՝ ձեւավորելով պատերն ո մակերեսները, ապա ներմուծելով տեքստիլներ, կահույք եւ օբյեկտներ՝ մեկ ամբողջական, ստորագրված կոմպոզիցիայի մեջ։
Ես աշխատում եմ գոհարային երանգների հետ՝ զմրուխտ, ամեթիստ, շափյուղա, ռուբին, տուրմալին՝ համադրելով շամպանյան եւ միներալային նրբերանգների հետ։
Գույնը երբեք դեկորատիվ չէ. այն նյութ է՝ կիրառված զսպվածությամբ, խորությամբ եւ մտադրությամբ։
Յուրաքանչյուր նախագիծ ընկալվում է որպես ամբողջական ինտերիերային կոմպոզիցիա։ Յուրաքանչյուր տարր ընտրված, զտված եւ տեղադրված է՝ ստեղծելո հիերարխիա, ռիթմ, լռություն, ներդաշնակություն եւ ներքին հնչողություն։
Ես դեկորատիվ ձեւավորմամբ չեմ զբաղվում։
Ես ստեղծում եմ կոմպոզիցիա։
Ես ստեղծում եմ ինտերիերներ, որոնք միաժամանակ ինտիմ են եւ բանական՝ նախատեսված նրբաճաշակ ապրելո եւ նրբագեղ ապրելակերպ արտահայտելո համար։
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Այնտեղ, որտեղ ճաշակը վախենում են կիրառել, այն գոյություն չունի։
Ինձ հետ աշխատելիս կարող եք ակնկալել՝
- Նուրբ եւ վստահ ճաշակի զգացում
- Խորը ըմբռնում համաչափության, գույնի, ռիթմ եւ ներդաշնակության նկատմամբ
- Կոմպոզիցիաներ՝ հիմնված հավասարակշռության, հիերարխիայի եւ գաղափարական ամբողջականության վրա
- Խմբագրական եւ մշակութային մոտեցում՝ երբեք դեկորատիվ
- Միջազգային մտածողություն
- Ինտերիերներ՝ ընկալված որպես փորձառություն, ոչ թե դասավորություն
ԴԵՊԻ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՉԵԶՈՔԸ
Ինտերիերները կարող են լինել ճշգրիտ՝ եւ միեւնույն ժամանակ դատարկ։ Մնում է անբացատրելի թերիության զգացում։ Չասված ճշմարտությունը պարզ է. ամեն ինչ գեղեցիկ է, բայց ոչինչ իր տեղում չէ։
Ես աշխատում եմ այն մարդկանց հետ, ովքեր ձգտում են ինտերիերների, որոնք կրում են հիշողություն եւ իմաստ։ Ես առաջնորդում եմ տարածքները ժամանակակից չեզոքությունից անդին՝ դեպի նրբագեղ ապրելակերպ։
Ես ստեղծում եմ ինտերիերներ, որոնք արտահայտում են ժառանգականություն, ոչ թե անցողիկ միտում։
ՄԵԹՈԴ
Ես աշխատում եմ այն արտադրողների հետ, որոնց ճանաչում եւ վստահում եմ տասնամյակներ շարունակ։ Ես ուշադիր լսում եմ իմ հաճախորդներին՝ նրանց կարիքները, ձգտումները եւ ներքին աշխարհը։ Նրանց հասկանալը հիմնարար է՝ ստեղծելո միջավայր, որը իսկապես իրենցն է։
Իմ մոտեցումը խմբագրական եւ մշակութային է։ Առարկաները ներմուծվում են մտադրությամբ՝ ինտեգրվելով միասնական կոմպոզիցիայի մեջ՝ հաշվի առնելով միջավայրի զարգացումը ժամանակի ընթացքում։
Ես ինտերիերները ընկալում եմ որպես ամբողջական կոմպոզիցիա, ոչ թե հավաքված տարրերի ամբողջություն։
ՎԵՐԱԴԱՐՁ
Եվրոպայում երկար տարիներ աշխատելուց հետո ես ընտրել եմ վերադառնալ Հայաստան եւ ընտրողաբար համագործակցել այն անհատների եւ ընկերությունների հետ, որոնք գնահատում են խորությունը, մշակույթը եւ երկարատեւ արժեքը։
Իմ կրթությունը եվրոպական է։
Իմ զգացողությունը՝ հայկական։
ZARBABYAN Éditions-ը գիտակցված վերադարձ է՝ դեպի արմատներ։
ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ինտերիերի ճարտարապետությանը զուգահեռ, ստուդիան առաջարկում է արվեստի եւ առարկաների ընտրության հատուկ ծառայություն՝ տարածելով նույն խմբագրական մոտեցումը արվեստի գործերի եւ հավաքածուային առարկաների ընտրության եւ տեղադրման վրա։
Յուրաքանչյուր առարկա ընտրվում է ճշգրտությամբ եւ դառնում է կառուցված ինտերիերային կոմպոզիցիայի մաս, որտեղ մշակույթը, ինքնությունը եւ գեղագիտությունը գոյություն ունեն խաղաղ եւ ներդաշնակ երկխոսության մեջ։